Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը կոչ է արել իր համերկրացիներին «հեղափոխություն կատարել զուգարաններում», որպեսզի հնարավոր լինի բարձրացնել ներքին տուրիզմի մակարդակը և բարելավել կյանքը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ցզինպինի խոսքերով, զուգարանների խնդիրը մանրուք չէ, այն քաղաքակիրթ քաղաքներ և գյուղեր կառուցելու համար կարևոր տարր է:
Հարկ է նշել, որ զուգարանների հարցում Չինաստանը նոր չի սկսել քայլեր անել: Այդ երկորւմ տուրիստական ընկերությունները վերջին 3 տարում վերանորոգել են ավելի քան 68 հազար զուգարան, իսկ մինչև 2020 թվականը նախատեսվում է վերանորոգել ևս 64 հազարը: