Քաղաքական գլխավոր 

Զարգացման համար պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից. Էդմոն Մարուքյան

«ԵԱՏՄ-ի հետ կապված ի՞նչ են ասում: Ասում են՝ դե կարգուկանոնը լավ չի, չկա, այդպիսի ինչ-որ պրոբլեմներ կան, բայց պետք է «շուստրի լինել»: Պետք է կարողանալ օգտվել դրանից, բաշարեք, դուք էլ էդ մեխանիզմներից օգտվեք»,-այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ մեկնարկած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ հանրային լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ չեն ցանկանում լինել մի միության անդամ, որտեղ պետք է շուստրի լինել շանս ստանալու համար:

Մարուքյանը խոսեց նաև վերջին օրերին ակտիվորեն շրջանառվող հայտարարություններին, թե Հայաստան-ԵՄ ստորագրված համաձայնագիրը «և-և»-ի օրինակ է: ԵԼՔ պատգամավորի խոսքերով, սա ամենևին էլ այդպես չէ, իսկ «և-և»-ի մասին կարելի կլիներ խոսել, եթե Հայաստանը ստորագրեր ասոցացման համաձայնագիր: Մարուքյանը նշեց, որ համաձայնագրով իրավապայմանագրային հիմքը թարմացվեց, իսկ զարգացման համար պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից:

Մարուքյան, անդրադառնալով թանկացումներին, հայտարարեց, որ դրանք նաև ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունք է. «ԵՏՄ անդամակցությունը ոչ միայն տնտեսական առաջընթաց չի ապահովել, այլև խաթարել է մեր անվտանգությունն ու սահմանափակել է 3-րդ երկրների հետ մեր հարաբերությունները, քանի որ թույլ չի տալիս մյուս երկրների հետ համագործակցության պայմանագրեր ստորագրել: ԵՏՄ համաձայնագիրը չի գործում. սա ՌԴ կողմից հերթական նախաձեռնությունն է, որ մնացել է թղթի վրա»:

 

 

Նույն շարքից