Քաղաքական 

ԵԱՏՄ-ին անդամակցությունը բխում է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից. Աշոտյան

«ՀՆԱ-ի անկումը կապ չուներ ԵԱՏՄ-ին անդամակցության հետ, ընդամենը դերակատարում է ունեցել փոխարժեքը»,-այսօր խորհրդարանում «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ մեկնարկած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ հանրային լսումների ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունենրի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Հանրապետական օրենսդրի խոսքերով, ԵՄ-ն շարունակում է կայացնել, և հիմա մեղադրել ԵՏՄ-ին երկու տարվա մեջ կայացած չլինելու մեջ, իրական չէ.  «Հա՞րթ է ամեն ինչ ԵՏՄ-ում, ո՛չ, հա՞րթ է ամեն ինչ ԵՄ-ում, ո՛չ»:

Աշոտյանը հայտարարեց, որ ԵՏՄ անդամակցությունը բխում է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից, իսկ ԵՄ-ին հետ ստորագրված համաձայնագրով «և-և»-ը կայացել է,  Հայաստանը կարողացավ զուգահեռ քաղաքական հարաբերություններ կառուցել այլ միավորման հետ:

Ռուսաստանից ՀՀ քաղաքացիներին արտաքսելու հարցի մասով էլ Աշոտյանը նշեց, որ ԵՄ-ից մեծ թվով ուկրաինացիներ և վրացիներ են արտաքսվում վիզային ռեժիմը խախտելու համար:

 

Նույն շարքից