Հասարակություն 

Միխայել Գալուստյանը բողոքել է իր պատկերով շաուրմայի գովազդի դեմ

Միխայել Գալուստյանը դիմել է Դաշնային հակամենաշնորհային ծառայությանը՝ բողոքելով Կոպեյսկում իր պատկերով շաուրմայի  գովազդի դեմ: Այս մասին հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:

Ծառայությունից նշում են, որ Գալուստյանի պատկերի օգտագործման իրավունքը պատկանում է հենց վերջինիս, դերասանի պատկերն օգտագործած ընկերություն չի ստացել նրա թույլատվությունը:

Քայլեր են ձեռնարկվում՝ պարզելու համար, թե ում է պատկանում Կոպեյսկում հայտնված գովազդային վահանակը:

Քրեական գործ հարուցելու մասին հարցը կքննարկվի դեկտեմբերի 10-ին:

 

 

Նույն շարքից