Հասարակություն 

Աշխարհի ամենասեքսուալ կինը ձերբակալվել է ամուսնուն ծեծի ենթարկելու համար

Աշխարհի 2011 թվականի ամենասեքսուալ կին ճանաչված ամերիկացի դերասանուհի Նայա Ռիվերան, ով հայտնի է «Լուզերները» ֆիլմից, ձերբակալվել է ամուսնուն՝ Ռայան Դորսիին ծեծԻ ենթարկելու համար, հայտնում է TMZ-ն:

Դորսիի խոսքերով, կինն իր վրա հարձակվել է այն պահին, երբ ինքը զբոսնելիս է եղել 2-ամյա որդու հետ: Դերասանուհին հարվածներ է հասցրել ամուսնու դեպքին, ով տեսախցիկով ֆիքսել է այդ ամենը և ներկայացրել ոստիկանությանը:

Ռիվերան ձերբակալվել է Դորսիի զանգից հետո: Ավելի ուշ նրան ազատ են արձակել գրավի դիմաց:

 

 

Նույն շարքից