Հասարակություն 

Ռուսաստանին մեղադրում են Սիրիայի խաղաղ բնակչության սպանության մեջ

Լոնդոնում գործող Syrian Observatory for Human Rights կազմակերպության ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը հայտարարել է, որ ռուսական ավիացիայի հարվածների արդյունքում սիրիական Ալ-Շաֆահ գյուղում առնվազն 53 խաղաղ բնակիչ է զոհվել, հայտնում է BBC News-ւ:

Իրավապաշտպանի խոսքերով, զոհերից 21-ը երեխաներ են:

Ռահմանի պնդմամբ, զոհերի թիվն աճել է նաև փլատակներում աշխատանքներ կատարելու արդյունքում:

Ավելի վաղ ռուսական կողմը հայտնել էր, որ օդային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս-արևԵլքում: Հարվածների թիրախը եղել են ԻՊ-ի գրոհայինները:

 

Նույն շարքից