Գլխավոր Քաղաքականություն 

Ինչ կորցրեց Հայաստանը ասոցացման համաձայնագրից հրաժարվելով և ԵԱՏՄ-ին միանալով. Մանե Թանդիլյան

analitik.am

Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ճնշումների ազդեցության տակ արված քայլ էր:

Այսօր խորհրդարանում «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ մեկնարկած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ հանրային լսումների ժամանակ ասաց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

 

Թանդիլյանն իր զարմանքը հայտնեց այն մասով, որ 2010 թվականին ասոցացման համաձայնագիրը պաշտպանող հանրապետականներն այսօր պաշտպանում են մի միությանն անդամկցությունը, որը ասոցացման համաձայնագրի ճիշտ հակառակն է:

Ապա ԵԼՔ  խմբակցության պատգամավորը անդրադարձավ որոշ տնտեսական ցուցանիշների, որոնք այդպես էլ իրականություն չդարձան, քանի որ Հայաստանը չստորագրեց ասոցացման համաձայնագիրը՝ նախընտրելով միանալ ԵԱՏՄ-ին:

Մասնավորապես նշվեց, որ ասոցացման համաձայնագրին միանալու դեպքում Հայաստանը տարեկան ունենալու էր տարեկան 2,3 տնտեսական աճ, իսկ անցած տարի այդ աճը կազմեց 0,2 տոկոս: Արտահանումն ավելանաԼու էր 15,2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 8,2: Աշխատավարձերը տարեկան աճելու էին 2,7 տոկոսով, իսկ օրինակ 2018 թվականի պետական բյուջեում աճ չկա այդ մասով:

Տիկին Թանդիլյանի խոսքերով, լավ է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագիր ստորագրվեց, սակայն պետք է հասկանալ, որ այն չի փոխարինում ասոցացման համաձայնագրին, որի դեպքում Հայաստանը կլիներ այնպիսի կենսամակարդակի վրա, որ  մեր քաղաքացիները կնախընտրեին ապրել հենց Հայաստանում, այլ ոչ թե Եվրոպայում:

 

Նույն շարքից