Հասարակություն 

Ինչպես են Ռուսաստանում սպանել քրեական հեղինակություն Սարայանցին /տեսանյութ/

analitik.am

Ռուսաստանի Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկում տեղի ունեցած հրաձգությունը, որի արդյունքում սպանվել է երեք մարդ, այդ թվում քրեական հեղինակություն Անդրեյ Սարայանցը (այլ տվյաներով՝ Սաարյան) հայտնվել է տեսախցիկների թիրախում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են տղամարդիկ բարում զրուցում և ինչպես է նրանցից մեկը կրակում Սարայանցի վրա, ով տեղում մահանում է:

Դրանից հետո Սարայանցի ընկերը՝ Մուխթար Մալսյուգանովը, հեռանում է, ապա վերադառնում և իր մոտ եղած զենքով կրակ բացում ընկերոջը սպանողների վրա:

Մալսյուգանովը անհետացել է, նրան փնտրում են:

Ինչ վերաբերում է վիճաբանության պատճառներին, ապա այն, ամենայն հավանականությամբ եղել է կնոջ թեմայով:

 

 

Նույն շարքից