Հասարակություն 

Ինչ պետք է անել դեպրեսիայից դուրս գալու և ավելի երջանիկ լինելու համար

analitik.am

Գրող, բարեգործ, հայտնի օրատոր Նիկ Վույչիչը Synergy Global Forum-ի ժամանակ խոսել է երեք միջոցի մասին, որոնք թույլ կտան մարդուն ավելի երջանիկ լինել:

«Եթե դեպրեսիայի մեջ ես, պետք է նստել ու գրել 5-10  բանի մասին, ինչի համար շնորհակալ ես: Պետք է հասկանաս, որ պարտավոր չես այդ իրավիճակը հաղթահարել միայնակ: Մենք՝ բոլորս, երեմն ինչ-որ մեկի հետ խոսելու կարիք ունենք: Պետք չի մոռանալ, որ կարելի է օգնություն խնդրել, պետք չէ վախենալ դրանից: Բացի դրանից, երջանիկ լինելու համար պետք է օգնել մյուսներին, ովքեր դրա կարիքն ունեն»,-ասել է Վույչիչը:

Վույչիչը ծնվել է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ: Նա ծնված օրվանից զրկված է եղել վերջույթներից, ինչը, սակայն, չի խանգարել վերջինիս, քայլել սովորել, զբաղվել սպորտով, դառնալ գրող, բարեգործ և օրատոր:

 

Նույն շարքից