Հասարակություն Քաղաքականություն 

ԵԱՏՄ-ում երբևէ ժողովրդավարական ինքնիշխանության վերահսկողության մեխանիզմներ գործել չեն կարող. Վիկտոր Ենգիբարյան

analitik.am

«Ըստ բոլոր կանխատեսումների, առաջիկա տարիները տարածաշրջանում և աշխարհում լարված են լինելու»,-այսօր խորհրդարանում «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ տեղի ունեցած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ հանրային լսումների ժամանակ հայտարարեց Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը՝ հավելելով, որ ինչպես մի շարք տարածաշրջաններում, այնպես էլ՝ մեզ մոտ, նույնիսկ սպասվելիք պատերազմների մասին է խոսվում:

«Այստեղ հարց է առաջանում, մենք՝ որպես պետություն, պատրաստ ենք արդյո՞ք մեր անվտանգությունը վստահել մեկ այլ պետության, էական չէ, թե որ պետությունը կլինի դա»,-նշեց Ենգիբարյանը:

 

 

Նույն շարքից