Հասարակություն 

Առևանգել են հայաստանյան օլիգարխներից մեկի որդուն. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, հայաստանյան օլիգարխներից մեկի որդուն մոտ մեկ շաբաթ առաջ առևանգել են։ Դեպքը տեղի է ունեցել Կիևում, որտեղ որդին զբաղվում է խաղային բիզնեսով։

Տեղեկություն կա, որ ընտանիքը կատարվածի մասին իմացել է ուշացումով՝ տեսախցիկների արձանագրած տեսանյութի միջոցով։ Առևանգումից հետո զոհի բնակարանից նաև գողություն է կատարվել։

Մոտ մեկ շաբաթ ընտանիքը սարսափելի սթրեսի մեջ է եղել, քանի որ որևէ տեղեկություն չեն ունեցել իրենց զավակի մասին։ Միայն երեկ հանցագործները կապի են դուրս եկել, և հույս կա, որ բանակցությունների արդյունքում կկարողանան հետ ստանալ իրենց որդուն։

Մենք չենք հրապարակում առևանգվածի անունը՝ նրա ազատմանը չվնասելու նպատակով։ Մեզ ասացին, որ ընտանիքը կարծում է, թե առևանգողների թելերը գալիս են դեպի հայաստանյան կրիմինալ աշխարհ, նաև կոնկրետ կասկածներ ունեն իրենց հետ վաղեմի թշնամություն ունեցող անձանց առումով։

Թեև չի բացառվում, որ ուկրաինական հանցավոր շրջանակները ևս կապված լինեն այս հանցագործության հետ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից