Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարկվեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի դատավճիռը:
Բաբայանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում և դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:
Սանասար Գաբրիելյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրական եզրակացությանՙ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: