Տամբովի երկրամասում ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են Շինովկա բնակավայրի մոտ:
Ավիավթարի արդյունքում մահացել է Сталь-М ընկերության գլխավոր տնօրեն Ա. Ֆեդոսեևը և վերջինիս ընկերը:
Վթարի մանրամասները և պատճառները չեն հայտնվում: