«Վերջին տարիներին Իրանի և Հայաստանի միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունները գտտնվել են բարձր մակարդակի վրա»ՙ-Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց այցով Հայաստանում գտնվող Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Զարիֆը երկողմ հարաբերությունների շրջանակներում կարևորեց ՀՀ նախագահի մասնակցությունը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալությանը և ՀՀ վարչապետի այցը Իրան՝ նշելով, որ լավ հնարավորություններ կան երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը զարգացնելու համար. «Այսօր ինձ Հայաստան են եկել տնտեսակ ոլորտի ներկայացուցիչներ, գործարարներ»:
Ինչ վերաբերում է համագործակցության ոլորտներին, ապա Իրանի ԱԳ նախարարը խոսեց մասնավորապես էներգետիկ, բնապահպանության, գիտությունն ու տեխնոլոգիաների ոլորտների ինչպես նաև տարանցման մասին:
«Թեհրանը կարևորում է, որ Հայաստանը միջազգային հարթակներում պաշտպանում է Իրանի սկզբունքները և Իրանի հետ աշխատում է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար»,-նշեց իրանցի պաշտոնյան՝ հավելելով, ուրախ է, որ երկկողմ հարաբերություններում հաջողություններ են գրանցվում բոլոր ոլորտներում: