Հասարակություն 

Միխայել Գալուստյանի պատկերով գովազդային վահանակը տեղադրած հայ գործարարը բացատրել է իր քայլը

analitik.am

Կոպեյսկում Կարեն անունով գործարարը հեռացրել է Միխայել Գալուստյանի պատկերով գովազդային վահանակը, որը տեղադրված է եղել խորովածանոցում: Այս մասին հայտնում է «Комсомольская правда Челябинск»-ը:

Իր հարցազրույցում Կարենը տարակուսանք է հայտնել, թե ինչպես է Գալուստյանն իմացել այդ վահանակի մասին՝ հավելելով, որ նման ցուցանակ պատարստել է, քանի որ հարգում է Միխայելին. «Ես հայ եմ, նա հայ է: Հաճելի է, որ նման տաղանդավոր հայեր կան»:

Ավելի վաղ Միխայել Գալուստյանը դիմել էր Դաշնային մենաշնորհային ծառայությանը՝ բողոքելով իր պատկերով գովազդային վահանակի տեղադրման դեմ:

 

Նույն շարքից