Հասարակություն 

Փաշինյանը ՀՔԾ պետից պահանջում է աշխատասենյակներից հեռացնել Սերժ Սարգսյանի նկարները կամ ...

analitik.am

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2017 թվականի մայիսի 25-ին պատգամավորական հարցում եմ հղել Հատուկ քննչական ծառայությանը։

Հարցը հետեւյալն էր․ իրավական ի՞նչ հիմնավորմամբ է ՀՔԾ քննիչների սենյակներում կախված Սերժ Սարգսյանի դիմանկարները։

Երկար ժամանակ ՀՔԾ-ն չէր պատասխանել։ Ու հիմա երբ հարցնում ենք, ինչու չեն պատասխանել, ասում են՝ չենք կարող տեղեկատվություն տալ։

Նախ պատգամավորի հարցմանը չպատասխանելը օրենքի կոպիտ խախտում է։ Բայց նաեւ պարզ է, որ անկախ քննչական մարմնի քննիչների սենյակներում Սերժ Սարգսյանի լուսանկարները կախելը օրենքի խախտում է, որովհետեւ ՀՔԾ-ն մի մարմին է, որ պետք է քննի բարձրաստիճան պաշտոնյաների կատարած արարքները։

Ուստի, պարոնայք ՀՔԾ քննիչներ եւ ծառայության պետ պարոն Վահրամ Շահինյան՝ հարցին չեք կարողանում պատասխանել, ուրեմն արագ սենյակներից հանեք Սերժ Սարգսյանի նկարները։

Ստուգելու եմ։

Նույն շարքից