Հասարակություն 

Մարդիկ սկսել են ավելի հաճախ սմարթֆոնից օգտվել սեքսով զբաղվելու ժամանակ

analitik.am

iPass ընկերության հետազոտողները ԱՄՆ-ում և Եվրոպայում  հարցում են անցկացրել ավելի քան 1700 մարդու շրջանում՝ պարզելու համար, թե ինչ հաճախականությամբ են օգտվում սմարթֆոններից և ինչ իրավիճակներում: Պարզվել է, որ մարդիկ ամեն տարի ավելի ու ավելի շատ են օգտվում գաջեթներից:

Ընդ որում պարզվել է, որ մարդիկ չեն խորշում և սմարթֆոններից օգտվում են ամենազարմանալի իրավիճակներում՝ սեքսով զբաղվելու ժամանակ, հուղարկավորությունների ժամանակ և այլն:

Հարցվածների 84 տոկոսը նշել են, որ սմարթֆոններից օգտվում են անկողնում, 7 տոկոսը սեքսով զբաղվելու ժամանակ, իսկ 77 տոկոսը խոստովանել են, որ սթրես են ունենում, երբ չեն կարողանում միանալ Wi-Fi-ին:

Նույն շարքից