Հասարակություն 

Սպասվում են տեղումներ

analitik.am

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 29-ին՝ օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-ի գիշերը կբարձրանա 3-4, դեկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝ նոյեմբերի 28-ի ցերեկը, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ին՝ օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ:

Նույն շարքից