Հասարակություն 

Հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն

analitik.am

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական միջոցառումների շրջանակում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք «Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ում:
Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Երևանում գործունեություն ծավալող այս ընկերության 15.11.2017թ. արտադրության «Տավարի կոտլետ» (38 կգ, պահման ժամկետը՝ 60 օր) նմուշը մանրէաբանական ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության 034/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Ծառայությունը կասեցրել է արտադրատեսակի իրացումը . այն ենթակա է ոչնչացման կամ օգտահանման: Տնտեսվարողին տրվել է իրացման ցանցերից խմբաքանակի ետկանչի կարգադրագիր:
Կասեցվել է նաև «Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը, հանձնարարվել է թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության:

Նույն շարքից