Հասարակություն 

Քեյթ Միդլթոնի հորեղբայրը կարող է բանտում հայտնվել

analitik.am

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի հորեղբայրը՝ 52-ամյա Հերի Գոլդսմիթը, կանգնել է դատարանի առաջ անսթափ վիճակում կնոջը հրելու և գետին գցելու համար:

Ավելի վաղ Գոլդսմիթը ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանք՝ նշելով, որ կնոջ նկատմամբ բռնություն գործադրել է հոկտեմբերի 13-ին: Նա նշել է, որ կինն առաջին է հարվածել իրեն, ինչից հետո ինքը հրել է վերջինիս, գրում է Daily Mail-ը:

Նախորդ դատական նիստի ժամանակ Հերի Գոլդսմիթը ներողություն է խնդրել իր քայլի համար:

Դեռ հայտնի չէ, թե ինչ պատիժ կնշանակվի Քեյթի ազգականին:

Նույն շարքից