Հասարակություն 

Համացանցում հայտնվել է հովազի և Ֆորմուլա 1-ի բոլիդի մրցավազքը /տեսանյութ/

analitik.am

Տեսանյութը, որում երևում է Ֆորմուլա 1-ի բոլիդի և հովազի մրցավազքը, հրապարակվել է FIA Formula E Championship-ի յութուբյան էջում:

Մրցավազքը տեղի է ունեցել Հարավային Աֆրիկայում: Բոլիդի ղեկին եղել է ֆրանսիական Techeetah-ի նախկին ավտոարշավորդ Ժան-Էրիկ Վերնը, ով մասնակցել է նաև Ֆորմուլա 1-ի մրցումներին:

Գիշատիչին հաջողվել է մեկնարկում առաջ անցնել մեքենայից, սակայն վերջնական հաղթանակը բաժին է հասել հենց բոլիդին:

Հովազը համարվում է աշխարհի ամենաարագ կենդանին: Այն կարողանում է 110 կմ/ժ արագություն զարգացնել: Բնության մեջ մնացել է ընդամենը 7 հազար հովազ:

Նույն շարքից