Հասարակություն 

Սպասվում է մինչև -30 աստիճան ցուրտ

analitik.am

Դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին լինելու է մթնոլորտի ակտիվ շրջանառություն: Այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ լինելու են ժամանակահատվածներ, երբ Հայաստանը գտնվելու է  արկտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում, լինելու են ժամանակահատվածներ, երբ մեր երկիրը գտնվելու է համեմատաբար տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:

Սուրենյանի խոսքերով, Արարատ, Արմավիր մարզերում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում տաք հոսանքների ներթափանցման դեպքում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կարող է հասնել +8 +10 աստիճանի, սակայն գիշերը, արկտիկական հոսաքների ներթափանցումով պայմանավորված, ջերմաստիճանը կարող է հասնել մինչև - 22 -24 աստիճանի:

Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում ցերեկային ջերմաստիճանը կհասնի 0-ից մինչև +5 աստիճան, իսկ գիշերը՝ մինչև -30:

Լոռիում ցերեկը տաք օդային հոսանքների ներթափանցման դեպքում ցերեկային ջերմաստիճանը կարող է հասնել +5 +10 աստիճանի, գիշերը՝ -22 -27:

Նույն շարքից