Հասարակություն 

Պամելա Անդրեսոնը որոշել է լրջորեն զբաղվել Քիմ Քարդաշյանով

Պամելա Անդրեսոնը որոշել է լրջորեն զբաղվել Քիմ Քարդաշյանով, ով հայտնի է բնական մորթու նկատմամբ իր սիրով: Ավելի վաղ Անդերսոնն արդեն նամակով և հրապարակայնորերն դիմել էր Քիմին՝ կոչ անելով հրաժարվել բնական մորթուց և նախապատվությունը տալ արհեստականին, սակայն դա ազդեցություն չի ունեցել, գրում է Page Six-ը:

Պամելա Անդերսոնը, ով հայտնի է ամբողջ աշխարհում կենդանիների պաշտպանությամբ զբաղվելով, արհեստական մորթուց վերարկու է նվիրել Քիմին՝ կոչ անելով վերջինիս ընդունել նվեր և հրաժարվել բնական մորթուց:

Հարկ է նշել, որ վերարկուն արժե 400-500 դոլար:

Քիմի ներկայացուցիչները դեռ չեն պատասխանել հայտարարությանը:

Նույն շարքից