Android-ի ստեղծող Էնդի Ռուբինին հեռացրել են Google-ից՝ մեղադրելով սեռական ոտնձգության մեջ: Այս մասին հայտնում է The Next Web-ը՝ նշելով, որ Ռուբինն անպարկեշտ վարք է դրսևորել իր ենթակաների նկատմամբ:
Հարկ է նշել, որ Ռուբինին հեռացրել են դեռ 2014 թվականին, սակայն այս պատմության մասին հայտնի է դառնում միայն հիմա: Նշվում է, որ Ռուբինին սեռական ոտնձգության մեջ մեղադրել է ընկերության աշխատակցուհներից մեկը, ինչից հետո ներքին քննություն է սկսվել: Արդյունքում Էնդի Ռուբինին հեռացրել են Google-ից որտեղ ղեկավարությանն արգելվում է հարաբերություններ ունենալ աշխատակիցների հետ:
Android-ի ստեղծողի խոսնակն արդեն արձագանքել է մեղադրանքին՝ հայտարարելով, որ այն իրականությանը չի համապատասխանում:
Հավելենք, որ Էնդի Ռուբինը Google-ում աշխատել է 9 տարի: