Հասարակություն 

18 անուն անշարժ գույք, 137 միլիոն դրամ ու 215 հազար ամերիկյան դոլար. տեսչության պետի միլիոնները. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ Արամ Մելքոնյանը 18 անուն անշարժ գույք ունի: Մելքոնյանը վերջերս է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը, որից էլ տեղեկանում ենք այս մեծ ունեցվածքի մասին:

Նա հայտարարագրել է չորս բնակարան, ութ հողամաս, չորս ավտոտնակ եւ մեկական բազմամյա տնկի ու անավարտ շինություն: Թեեւ Մելքոնյանը չորս ավտոտնակ ունի, բայց ավտոմեքենան մեկն է՝ «MERCEDES–BENZ E 240» մակնիշի:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նույնպես ահռելի թվեր են կազմել, այն է՝ 137 միլիոն դրամ ու 215 հազար ամերիկյան դոլար: Եկամուտներն էլ կազմել են 1 միլիոն 761 հազար դրամ ու գոյացել աշխատավարձից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից