Հասարակություն 

Երեկ «Մետրոպոլ» հյուրանոցի 4-րդ հարկից մի կին է ցած ընկել. Նա հայտնի պաշոտնյայի բարեկամ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի «Մետրոպոլ» հյուրանոցում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հյուրանոցի 4-րդ հարկից մի կին է ցած ընկել, որը, մեզ հասած լուրերի համաձայն, ՀՀ հայտնի պաշտոնյայի բարեկամն է:

Մասնավորապես մեզ տեղեկություններ հասան, որ դեպքը տեղի է ունեցել հյուրանոցի հետնամասում: Պաշտոնյայի բարեկամը ընկել է հյուրանոցի հետնամասում տեղակայված մեքենաներից մեկի վրա: Ըստ ամենայնի, երբ մեքենայի սեփականատերը մոտեցել է մեքենային, տեսել է կնոջը՝ արնաշաղախ վրան ընկած, որից հետո հյուրանոցում մեծ աղմուկ է բարձրացել:

Հյուրանոցում գտնվող անձինք, վայր ընկած կնոջ ազգականները, ահազանգել են շտապօգնություն, ինչից հետո կնոջը տեղափոխել են վերակենդանացման բաժին:

Արդեն բժշկական հաստատությունից կատարվածի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանություն: Նշենք, որ կնոջը հիվանդանոց են տեղափոխել երեսը փակ վիճակում: Դա կարող է 2 պատճառով եղած լինել. կա՛մ որպեսզի նրան չճանաչեն, կա՛մ ընկնելուց հետո կնոջ դեմքն անասելի վնասված է եղել:

Ինչո՞ւ էր հայտնի պաշտոնյայի ազգականը գնացել հյուրանոց եւ, առհասարակ, ինչպե՞ս է ստացվել, որ կինը 4-րդ հարկից ընկել է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից