Քաղաքականություն 

Ինչ է իրականում կատարվել Կիևում. Ինչու են անտեսել հայկական պատվիրակության ղեկավարին. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակությունը փորձում է այնպես ներկայացնել, որ այդ կառույցում ներկայացված հռչակագիրն անակնկալ էր իրենց համար, սակայն մեր տեղեկություններով՝ այդ հարցը վաղուց ընդգրկված է եղել օրակարգում, ուղղակի հայաստանյան պատվիրակությունը սովորություն չունի նախապես ծանոթանալ օրակարգին, և այնտեղ կատարվող ամեն ինչ դառնում է անակնկալ:

Բացի այդ, կառույցում ՀՀ պատվիրակության ղեկավարը արդեն 10 տարի Գագիկ Մինասյանն է, որը, ըստ հայ պատգամավորների հավաստիացումների, բացի հայերենից՝ որևէ այլ լեզվով շփվելու ընդունակ չէ, և պատահական չէ, որ պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը նրան չեն հրավիրել՝ հասկացնելով, թե ինչ իմաստ ունի մի մարդու ներկայությունը, որը, միևնույն է, դրանից ոչինչ չի հասկանալու:

Հայաստանի պատվիրակությունը ՍԾՏՀ խորհրդարանական համաժողովի նիստերը դիտարկում է որպես պետական միջոցներով սևծովյան ավազանով շրջագայելու և ուտել-խմելու հնարավորություն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից