Հասարակություն 

Ամուսինը կնոջը հարվածել է սոցկայքում յուրաքանչյուր լայքի համար

analitik.am

Ուրուգվայում երիտասարդ կինը հայտնվել է պատանդի վիճակում հարազատ ամուսնու մոտ և ծեծի ենթարկվել սոցկայքերում լայքերի համար: Ինչպես գրում է The Daily Mail-ը, բռնության արդյունքում Ադոլֆինա Կամելին հազիվ է փրկվել մահից:

Պարբերականը նշում է, որ 32-ամյա ամուսինը վստահ է եղել, որ 21-ամյա կինն իրեն դավաճանում է յուրաքանչյուրի հետ, ով հավանում է վերջինիս լուսանկարները և ամեն լայքի համար մեկ հարված է հասցրել կնոջը:

Դեպքի մասին ոստիկանությանը հայտնել է 32-ամյա տղամարդու հայրը: Երբ բռնության ենթարկված կնոջը հայտնաբերել են, նրա մոտ կոտրվածքներ, արյունազեղումներ և այլ վնասվածքներ են հայտնաբերվել: Ահնրաժեշտ է եղել մի քանի վիրահատություն:

Բռնարար ամուսնուն ձերբակալել են, նրան մինչև 30 տարի ազատազրկում է սպասվում:

Նույն շարքից