Քաղաքականություն 

ԱՄՆ-ը կոչ է անում բոլորին խզել հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ

analitik.am

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին կոչ է արել բոլոր երկրներին խզել հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ: Ընդ որում, խոսքը վերաբերում է բոլոր տեսակի հարաբերություններին: Այս մասին Հեյլին հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի արտահերթ նիստի ժամանակ, գրում է Reuters-ը::

Ամերիկացի դիվանագետը նշել է՝ իր երկիրը կարծում է, որ Հյուսիային Կորեային պետք է զրկել ՄԱԿ-ում ունեցած բոլոր իրավունքներից, այդ թվում նաև ձայնի իրավունքից:

Իր հերթին ՌԴ ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կոչ է արել Հյուսիսային և Հարավային Կորեաներին, ինչպես նաև ԱՄՆ-ին, զերծ մնալ սադրանքներից:

ՄԱԿ-ի ԱԽ-ում արտահերթ նիստը հրավիրվել էր Հյուսիսային Կորեայի կողմից հերթական բալիստիկ հրթիռն արձակելու պատճառով:

Նույն շարքից