Հասարակություն 

Հրապարակվել են այս տարվա լավագույն երգերի անունները

analitik.am

Rolling Stone ամսագիրը հրապարակել է այս տարվա լավագույն երգերի 50-յակը:

Առաջին հորիզոնականում հայտնվել է բրիտանացի երգիչ Հարրի Սթայլսի Sign of the Times երգը: Երկրորդ հորիզանականում Լորդի Homemade Dynamite-ն է, իսկ եռյակը եզրափակում է Քենդրիկ Լամարի Humble-ը:

YouTube-ում բոլոր ժամանակների ամենաշատ դիտում ապահոված Despacito-ն միայն յոթերորդն է:

Լավագույն տասնյակում հայտնվել են նաև Bodak Yellow, Lights of Home, Bad and Boujee, Feel it Still, The Man, Lust for Life, Mask Off երգերը:

Նույն շարքից