Հասարակություն 

Հրդեհ՝ «Թեղուտ» ՓԲԸ պղնձամոլիբդենային գործարանի մեխանիկների պահեստում

analitik.am

Նոյեմբերի 29-ին, ժամը 19:30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Թեղուտ գյուղի պղնձամոլիբդենային գործարանի չգործող պահեստային հատվածում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:10-ին, մարվել՝ 22:00-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Թեղուտ» ՓԲԸ պղնձամոլիբդենային գործարանի մեխանիկների պահեստում (ընդհանուր մակերեսը 600 քմ):

Պահեստի 50 քմ տարածքում այրվել են էլ. մալուխներ, պլաստամասսե իրեր, ռետինե խողովակներ և հանքափորի սաղավարտներ:

Նույն շարքից