Հասարակություն 

Ջերմուկում «Տոյոտա»-ն դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ.սյանը

analitik.am

Նոյեմբերի 30-ին, ժամը 08:48-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախ ափ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ.սյանը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մաշտոցի փողոցում «Toyota Vitz» մակնիշի 35 AR 648 պետհամարանիշով (վարորդ՝ 1978 թ. ծնված Հ. Վ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ.սյանը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված:

Նույն շարքից