Հասարակություն 

Ամփոփվել է «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» բարեգործական ծրագրի չորրորդ տարին

analitik.am

«Երազի տուն» վերականգնողական և զարգացման կենտրոնում ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի և «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության կողմից համատեղ իրականացվող «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» բարեգործական ծրագրի հերթական՝ չորրորդ տարվա արդյունքները: Ծրագրի շահառուներն են մանկական ուղեղային կաթված ունեցող և միայնակ մայրերի խնամքի տակ գտնվող երեխաները:

Ծրագրի հերթական տարվա ամփոփմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը, ով ծանոթացել է տարվա ընթացքում արձանագրված արդյունքներին և վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է կենտրոնին ցուցաբերվող աջակցությունը:
«Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագրում ընդգրկված երեխաները «Երազի տուն» կենտրոնում անցնում են համալիր թերապևտիկ կուրսեր՝ ֆիզիոթերապիա, կինեզոթերապիա, ջրային թերապիա, արտ-թերապիա: Երեխաների հետ աշխատում են նաև լոգոպեդն ու հոգեբանը: Հատկանշական է, որ այս տարի հոգեբանի խորհրդատվություն են ստացել նաև երեխաների ծնողները:

Նույն շարքից