Քաղաքական 

Գեղարքունիքի մարզպետը քեռուն տեղավորել է քաղաքապետարանի սոցապբաժնի պետի պաշտոնում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նորություն չէ, որ Հայաստանում պաշտոն ունեցող անձն ամեն ինչ անում է, որ պետական կառավարման համակարգ «ներմուծի» իր հարազատ-ծանոթ-բարեկամներին: Այս կառավարության հայտարարած օպտիմալացման պատճառով եւս իրենց աշխատանքից զրկվում են հիմնականում ոչ յուրայինները:

Բայց արի ու տես, որ բարեկամների համար միշտ էլ գործ կա: Եթե խորանանք եւ ուսումնասիրենք, թե մարզպետարաններում ու կառավարման տարբեր օղակներում ովքեր են աշխատում, շատ հեշտությամբ կկազմենք բարեկամների մի ցուցակ, որոնք ուղիղ կապ ունեն ղեկավարի հետ:

Այս մտածելակերպը խորթ չէ նաեւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին: Մեր տեղեկություններով, նա սեփական քեռուն աշխատանքի է տեղավորել Վարդենիսի քաղաքապետարանում: Այն բանից հետո, երբ թափուր մնաց Վարդենիսի քաղաքապետարանի սոցապբաժնի պետի պաշտոնը, մարզպետի բարեկամների «բախտը» բացվեց»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից