Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլն ամուսնանալու են հաջորդ տարի մայիսի 26-ին, հայտնում է The Sun-ը:
Սա սովորական օր չէ, քանի որ թագավորական ընտանիքի հարսանիքները տեղի են ունենում աշխատանքային օրերին, իսկ 2018 թվականի մայիսի 26-ը շաբաթ է:
Հարկ է նշել, որ Վիկտորյա թագուհին արգելում էր իր երեխաներին ամուսնանալ մայիսին: Սակայն, ինչպես երևում է, այդ սկզբունքը ևս խախտվելու է: