Այս գիշեր Երկիր մոլորակի բնակիչները հնարավորություն են ունեցել տեսնելու, այսպես կոչված, սուպերլուսին: Լուսինը մաքսիմում մոտեցել է մեր մոլորակին, ինչի արդյունքում սովորականից ավելի մեծ է երևացել:
Ամերիկյան ABC-ն արդեն տեսանյութ է հրապարակել՝ արագացված ցույց տալով լուսնի մայրամուտը Ռոդ Այլենդից:
Նշենք, որ սուպերլուսնի ժամանակ լուսինը երևում է սովորականից 30 տոկոսով ավելի լուսավոր և 14 տոկոսով մեծ: