Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է իր երկրին պատժելու մտադրության մեջ:
«ԱՄՆ-ը փորձում է պատժել և վարկաբեկել մեզ, քանի որ մենք չենք ցանկանում ենթարկվել Վաշինգտոնի սցենարին, որը փորձ է արվում իրագործել Թուրքիայում եղած համախոհների օգնությամբ: Նրանք դա անում են Ֆաթուլահ Գյուլենի FETÖ-ի օգնությամբ: Սակայն ամերիկացիները պետք է իմանան, որ չեն կարող մոլորեցնել մեզ»,-հայտարարել է Էրդողանը:
Էրդողանը Վաշինգտոնին մեղադրել է նաև Քրդական աշխատավորական կուսակցությանն օգնելու մեջ: