Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը դիմել է մարդկությանը՝ կոչ անելով ընդհանոր ապագա ստեղծել կիբերտարածքում: Այս մասին ասված է նամակում, որով նա դիմել է համացանցի ղեկավարման հարցերով 4-րդ համաշխարհային կոնֆերանսի մասնակիցներին:
Չինաստանի ղեկավարը կարծում է, որ համացանցի զարգացումը ոչ միայն տալիս է հնարավորություններ, այլ նաև նոր մարտահրավերներ է ստեղծում երկրների ինքնիշխանության և անվտանգության համար. «Մենք հույս ունենք, որ մեր ջանքերի շնորհիվ բոլորը երկրները կկարողանան նստել համացանցի և թվային տնտեսության զարգացման գնացքը»:
Հավելենք, որ կոնֆերանսին մասնակցում է ավելի քան 410 ընկերության ներկայացուցիչ: