Մոսկվայում գտնվող լեգենդար իսպանացի ֆուտբոլիստ Կառլես Պույոլը հարձակման է ենթարկվել իր երկրպագուհիներից մեկի կողմից: Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, հայտնի մարզիկի վրա հարձակվել է Օքսանա անունով մի կին, իսկ հարձակվելիս վերջինի ձեռքին եղել է արհեստական առնանդամ:
Ավելի ուշ պարզվել է, որ Օքսանային նման հանձնարարություն տվել է իր սեքս-մարզիչ Ալեքս Լեսլին: Աղջիկը պարտավոր է եղել գտնել Լեսլիի կողմից կազմված ցուցակում գտնվող հայտնի տղամարդու և գայթակղել վերջինիս: Փորձությունը հաջող անցնելու դեպքում մարզիչը 50 բալլ է խոստացել:
Ավելի վաղ Ալեքս Լեսլին հայտնի էր դարձել Անաստասիա Վոլոչկովայի ինտիմ լուսանկարների պատմության շնորհիվ: