Եմենում սպանվել է այդ երկրի նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհը: Նախկին նախագահի սպանության մասին հաղորդած լրատվամիջոցը հրապարակել է նաև վերջինիս դիակի լուսանկարները:
Որոշ տեղեկությունների համաձայն, Սալեհին սպանել են տունը պայթեցնելու միջոցով: Այլ տեղեկություններով, սպանությունը տեղի է ունեցել, երբ քաղաքական գործիչը մեկնելիս է եղել Մարիբ:
Հավելենք, որ Եմենում զինված բախումներ են սկսվել տարբեր խմբավորումների միջև: Sky News Arabia-ն հայտնում է, որ այսօրվա դրությամբ այդ բախումների զոհերի թիվը հասնում է արդեն 245-ի: