Չելյաբինսկում ոստիկանության աշխատակցուհին պետությանն է հանձնել երկու թանկարժեք ավտոմեքենա և բնակարան՝ չկարողանալով ապացուցել, որ դրանք ձեռք է բերել օրինական ճանապարհով:
Ինչպես հայտնում են դատարանից, խոսքը վերաբերում է գնումներին, որոնք արվել են 2015 թվականին:
Ոստիկանության աշխատակիցը, չկարողանալով համապատասխան բացատրություններ տալ, զրկվել է Toyota Land Cruiser 200, Toyota RAV 4 ավտոմեքենաներից և մեկ բնակարանից:
Դատարանի որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, այն կարող է բողոքարկվել: