Հասարակություն 

Երևան-Սևան ավտոճանապարհին դի է հայտնաբերվել

Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:57-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի թևեր արձանի մոտակա ձորում, դի կա. ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ձորից (մոտ 100 մ) դուրս են բերել 1959 թ. ծնված Ռ. Պ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Նույն շարքից