Դոնի Ռոստովի դատարանն այսօր հրապարակելու է «Ամազոնուհիների հանցախումբ» անվանումը ստացած խմբի դատավճիռը: Հանցախմբի անդամները մեղադրվում են 10 սպանության մեջ:
Մեղադրյալի աթոռին գտնվում է 4 մարդ՝ Ինեսսա և Վիկտորյա Թարվերդիևները, ամուսններ Սերգեյ և Անաստասիա Սինելնիկները:
Քննության տեղեկություններով, հանցախումբը ստեղծել են Ինեսսա Թարվերդիևը և Ռոման Պոդկոպաևը: Դա տեղի է ունեցել 2007 թվականին:
Քննությունը ենթադրում է, որ 2007-09 թվականներին հանցախումը Ռոստովում սպանել է 10 մարդ, այդ թվում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի:
Դատախազությունը 18-22 տարի ազատազրկում է պահանջում խմբի անդամների համար: