Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հրապարակել է ԶԼՄ-ների առաջին ցուցակը, որոնք ստացել են օտարերկրյա գործակալի կարգավիճակ: Այդ ԶԼՄ-ների թվում են նաև Ամերիկայի ձայնը և Ազատություն ռադիոկայանը:
Այս կարգավիճակը ստանալուց հետո լրատվամիջոցների համար սահմանափակումներ են հաստատվում, գործելու է նաև պատիժների համակարգ օրինախախտների համար:
ԶԼՄ-ներին օտարերկրյան գործակալի կարգաիճակ տալու նորման ռուսական օրենսդրության մեջ ներառվել է որպես պատասխան ԱՄՆ իշխանությունների գործողությունների ռուսական ԶԼՄ-ների, մասնավորապես՝ RT-ի և Sputnik-ի նկատմամբ:
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսը որոշում էր կայացրել լուծարել RT-ի լրագրողի հավատարմագրումը: