Հասարակություն 

Սաակաշվիլին բարձրացել է տանիք և սպառնում է ցած նետվել. Բանակցություններ են ընթանում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Կիևում բարձրացել է բնակելի շենքի տանիք և այնտեղից բանակցություններ է վարում իրավապահների հետ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Սաակաշվիլին հայտարարել է՝ եթե իրեն մոտենան, ցած կնետվի այնտեղից:

NewsOne-ն իր հերթին հայտնում է, որ իրավապահները որևէ մեկին թույլ չեն տալիս մուտք գործել շենք, որի տանիքից Վրաստանի նախագահը սպառնում է ցած նետվել:

Ավելի վաղ հայտնվել էր, որ Սաակաշվիլիի տանը զննություն անցկացնելու որոշում է կայացվել:

Նույն շարքից