Հասարակություն 

ԻՊ-ի մոտ 26 հազար ահաբեկիչ կարող է մուտք գործել Եվրոպա. Ամերիկացի գեներալ

Իրաքում և Սիրիայում պարտություն կրելուց հետո  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 26 հազար անդամ կարող են ուղևորվել Եվրոպա: Այս մասին հայտնում է  The Daily Express-ը՝ հղում անելով ամերիկացի գեներալ Ռայան Դիլլոնին:

Դիլլոնը նշել է, որ այս պահին անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում ահաբեկիչներին չեզոքացնելու համար, սակայն դեռ կա հավանականություն, որ վերջիններս կարող են մուտք գործել եվրոպական երկրներ, մասնավորապես՝ Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա:

«Ահաբեկիչները չունեն այն բանակը, որն ունեին 2014-ին, սակայն դա չի նշանակում, որ սա ԻՊ-ի վերջն է»,-հավելել է ամերիկացի գեներալը:

 

Նույն շարքից