ՌԴ պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնեդ Սլուցկին առաջարկել է խորհրդարանական եռյակ ստեղծել Իրանի և Ադրբեջանի հետ, որպեսզի այդ ֆորմատով հնարավոր լինի քննարկել ակտուալ հարցերը:
«Երկաթուղու, էներեգետիկայի, նավթի և գազի ոլորտներում համագործակցությունը այն հյուսիս-հարավ ուղղահայացն է, որով աշխատում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահները: Վստահ եմ, որ մենք կկարողանանք մտածել նաև այսպիսի եռյակի մասին՝ Օքթայ Ասադովի և Միլի Մեջլիսի խոսնակի մասնակցությամբ: Դա շատ հետաքրքիր է մեզ »,-ասել է Սլուցկին: