Քաղաքական 

Էրդողանը սպառնում է խզել դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ

ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կարող է հանգեցնել Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների խզմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանը:

Ավելի վաղ Պաղեստինը և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ հայտարարությամբ էին հանդես եկել՝ նշելով, որ ԱՄՆ-ի այդ քայլին հաջորդելու է արաբա-իսրայելական հակամարտության սրումը:

Էրդողանը մասնավորապես նշել է, որ Երուսաղեմը կարմիր գիծ է մուսուլմանների համար, իսկն ման որոշումը կարող է հարված լինել ողջ մարդկությանը: Թուրքիայի նախագահը նշել է, որ մինջև վերջ պայքարելու են այդ որոշման դեմ, կարող են նույնիսկ խզել դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ:

Էրդողանը նաև հավելել է՝ եթե ամեն դեպքում ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչի Իսրայելի մայրաքաղաք, շատ արագ Թուրքիայում կհավաքվեն Իսլամական համագործակցության կազմակերպության առաջնորդները ոև ոտքի կհանեն ողջ մուսուլմանական աշխարհը:

 

Նույն շարքից