Եվրամիությունը և Գերմանիան փորձում են ետ պահել ԱՄՆ-ին Երուսաղեմն Իսրաայելի մայրաքաղաք ճանաչելուց: Պետք է խուսափել բոլոր քայլերից, որոնք կարող են խանգարել գոյություն ունեցող պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորմանը և պաղեստինցիների ու իսրայելցիների համար երկու պետություն ստեղծելու կոնցեպցիայինՙ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին:
Մոգերինիի հայտարարությունը պաշտպանել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը՝ նշելով, որ Երուսաղեմի հարցը հնարավոր է լուծել միայն երկու երկրների միջև ուղիղ բանակցությունների միջոցով: