Հասարակություն 

Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 6000-ը

Ֆիլիպինների պատմության ընթացքում ամենաավերիչ թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6009-ի, անհետ կորած է համարվում ավելի քան 1800 մարդ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների վարչության ազգային խորհրդի տվյալները:

Ավելի վաղ հաղորդվել էր 5924 զոհի մասին:

Վերջին տվյալների համաձայն՝ բնական աղետից այս կամ այն չափով տուժել է շուրջ 16 միլիոն ֆիլիպինցի: Իշխանությունները կարծում են, որ թայֆունի հետևանքով ավերված կամ վնասված բնակարանների վերականգնման համար կպահանջվի առնվազն 3 տարի:

Նույն շարքից